«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը կանցկացվի 2022 թվականի մարտի 18-19-ին:
Մրցաշարը տեղի կունենա Չարենցավան քաղաքի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:
Մասնակիցներն անձնական մարզահագուստով և թենիսի ձեռնաթիով (ռակետով) պետք է մրցավայր ներկայանան ժամը 9:00-ին՝ գրանցվելու համար:
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլին մասնակցել է 1594 հոգի, իսկ եզրափակիչ փուլերին յուրաքանչյուր մարզ ներկայացված կլինի 12 մասնակցով տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում: Եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն նաև ՀՀ-ում գործող 14 դեսպանատների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ դեսպաններ:
Ես հրավեր ունեմ մասնակցելու այդ մրցաշարին՝ որպես մրցավար։ Ընթացքի և արդյունքի մասին կներկայացնեմ հաջորդիվ։
Դե իսկ հունվարյան ճամբարի ավարտին Միջին դպրոցի Մենուա Հարությունյանի և Երանուհի Խլղաթյանի, Տաթև Ալեքսանյանի Միջին դպրոցի ջոկատների հետ գնացի Գեղասահքի մարզադպրոց; Իմ հունվարյան ճամբարի հաշվետվությանը կարող եք ծանոթանալ իմ բլոգում։
Ձմեռը վայելել է պետք, վայելել այնպես, ինչպես սեբաստացիներս ենք վայելում հունվարյան ճամբարի օրերին: 2022-ի մեկնարկը գեղեցկանում է հենց ձմեռային մարզական խաղերով:
Այսօրվա ճամբարականների խումբը երկու ջոկատներից էր՝ Գոհար Իսկանդարյանի և և Նունե Թեմուրյանի, իսկ ուղղությունը՝ Լեռնանիստ։ Մենք սիրում ենք այստեսակ օրերը՝ ձմեռային, մարզական,, սովորեցնող, և թող դրանք շատ լինեն բոլորիս կյանքում:
Հունվարյան ճամբարի շրջանակում «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»-ի Միջին դպրոցի Հասմիկ Թոփչյանի ջոկատի ճամբարականների հետ այսօր ուղևորվեցինք Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղ։ Լեռնանիստ համայնքը բարձր լեռնային բնակավայր է, ձմեռային ամիսներին ձյունը առատ է, ձնածածկույթը պահպանվում է ավելի քան 4 ամիս։ Առկա են թեք լեռնալանջեր, որոնք նպաստում են դահուկավազքի և ձմեռային այլ սպորտաձևերի զարգացմանը: Լեռնանիստ համայնքը դարձել է ձմեռային տուրիզմի կենտրոն:
Սեբաստացիներս ձյունագնացով բարձրացանք լեռնալանջ, որտեղ մեր առջև բացվեց ֆանտաստիկ տեսարան՝ ողջ Լեռնանիստը։
Հունվարի 20-ին Ավագ դպրոցի Վարդան Կարապետյանի ջոկատի ճամբարականների հետ որպես մարզիկ գնացի Գեղասահքի դպրոց։ Սա արդեն իմ չորրորդ այցելությունն է այստեղ։
հունվարի 19-ին ձմեռային հունվարյան ճամբարի շրջանակում Գառնիկ Սահակյանի Միջին դպրոցի ջոկատի ճամբարականների հետ գնացինք Կարապի լճի սահադաշտ։ Ֆոտոշարքը ստորև