Օրը հագեցած էր: Ինչպես միշտ օրը սկսվեց մարմնամարզությամբ: Այնուհետև ժամանեցին 6-7-րդ դասարանի աշակերտները` իրենց ջոկատավարի ուղեկցությամբ: Երեխաները մեծ բավականությամբ խաղացին սեղանի թենիս: Բացի երեխաներին սովորեցնելուց մեծ եռանդով հեծանվավարություն սովորեցրի որոշ ջոկատավարների: Continue reading
Month: May 2017
Շաբաթվա լուսաբանում․ ֆոտոշարք
Թենիսի պարապմունքները շարունակվում են
Շարունակվում են սեղանի թենիսի ամենօրյա պարապմունքները: Մասնակիցները տարբեր են՝ կրտսեր, միջին, ավագ դպրոցների սովորողներ, դասավանդողներ: Հաճախ թենիսի սրահ են այցելում նաև այս տարվա շրջանավարտները: Իրենց բազմազբաղության մեջ ժամանակ են գտնում գալ, խաղալ, մարզվել: Continue reading
Ես կրթահամալիրում
Նոր է իմ այցը կրթահամալիր, բայց հասցրել եմ սիրել ու նվիրվել կրթահամալիրին: Աշխատել եմ շատ տարբեր սովորողների և ուսուցիչների հետ, ինչպես նաև մասնակցել եմ հեծանվաերթերի Hրազդանի կիրճով դեպի մանկական երկաթուղի: Մի խումբ դասավանդողների, սովորողների և Տիար Բլեյանի հետ ներկա եմ գտնվել մանկական գրքի շնորհանդեսին: Continue reading
Թենիսի պարապմունքներ տարատարիք սովորողների հետ
Մոտ երկու շաբաթ է փորձառություն եմ անցնում “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում որպես թենիսի մարզիչ: Աշխանտաքային փորձս ձեռք եմ բերում 3-7-րդ դասարանցիների հետ, ինչպես նաև առիթ եմ ունեցել ուժերս փորձել դասավանդողների հետ: Աշխատանքս ինձ դուր է գալիս, հատկապես ոգևորող է սովորողների աշխույժությունը: Continue reading
Իմ մասին
Ողջույն, ես Հասմիկ Սիմոնյանն եմ, սեղանի թենիսի մարզիչ: Ապրիլի 18-ից 21-ը մասնակցել եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում անցկացվող վերպատրաստմանը: Վերապատրաստման ընթացքում ծանոթացել եմ Google տարածքին իր աշխատանքային գործիքներով: Gmail-ում նոր հասցե եմ բացել, որի օգնությամբ էլ ստեղծել եմ բլոգս:
Վերապատրաստման ընթացքում մասնակցել եմ նաև ազգային պարերի, ծիսական երգերի պարապմունքներին: Մեր վերապատրաստվող խմբի հետ պատրաստել ենք զատկական կենաց ծառ, որը զարդարել ենք Հռիփսիմե Առաքելյանի հետ: