Նոր դպրոցի 2-րդ դասարանցիներին պատմում էի սեղանի թենիսի ստեղծման մասին: Սովորողները տալիս էին հարցեր, որին փորձում էի տալ սպառիչ պատասխաններ: Ճամբարային օրերը անցնում են շատ հետաքրքիր:
Month: June 2017
Ճամբարականները թենիսի սրահում
Հունիս ամսին մեկնարկել է Ամառային արձակուրդային ճամբարների շրջանը։ Ճամբարականները բազմաթիվ նախագծերից բացի ակտիվ մարզական, սպորտային առօրյայով են ապրում։ Միջին դպրոցի ճամբարականները այսօր այցելեցին թենիսի սրահ, որտեղ սեղանի թենիս խաղալու որոշ տեխնիկական հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերեցին։ Խաղը անցավ շատ ակտիվ և ուրախ։ Այլ դպրոցից եկած սովորողները սիրով էին մասնակցում խաղին և այսուհետ հաճախ կայցելեն ՛՛Մխիթար Սեբաստացի՛՛ կրթահամալիր, որտեղ իրենց համար ապահոված է ակտիվ ժամանցի բոլոր բաղադրիչները։
Ամառային Ճամբարի ընթացքում…
Շատ ուրախ եմ, որ այսուհետ աշխատելու եմ << Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում: Ամառային ճամբարն անցնում է հետաքրքիր ու կարծում եմ երկար տարիներ դեռ կհիշեմ… ու այս անգամ խաղում էին ոչ միայն սովորողները, այլ նաև ուսուցիչները: Ուրախ եմ, որ ուսուցիչները նույնպես շահագռգռված են:
Թենիս են խաղում ուսուցիչները
Սովորում ենք թենիս խաղալ
Սովորում ենք թենիս խաղալ
Սեղանի թենիս կամ պինգ պոնգ, սպորտի տեսակ, հիմնված յուրահատուկ գնդակի գնդաթիով հարվածի վրա ցանցի վրայով սեղանին, որն ուղեկցվում է որոշակի կանոններով։ Խաղի նպատակը նրանում է, որ մրցակիցը չկարողանա ճիշտ հարվածել գնդակին կամ ընդհանրապես չկարողանա հարվածել։ Կարևոր համաշխարհային մրցույթներն են՝ աշխարհի առաջնությունը և օլիմպիական խաղերը։Սեղանի թենիսի գնդակը արված է պլաստմասսանման նյութից։ Գնդակի տրամագիծը 40 մմ է, իսկ զանգվածը 2,7 գրամ։ Գնդակը պետք է ներկված լինի սպիտակ կամ Սեղանի թենիս գույն։ 2007 թվականից ուրիշ գույնի գնդակ միջազգային մրցույթներում չի օգտագործվում;
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ընձեռնում է այդ հնարավորությունը:Դպրոցն ունի պռոֆեսիոնալ մարզիչ՝Հասմիկ Սիմոնյան,ով մեծ սիրով սովորեցրեց նաև մեզ:
Պլեներային օրեր
Ինչպես արդեն բոլորս գիտենք, <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում պլեներային օրեր են, որոնք շատ հագեցած են անցնում: Պլեները բազմակողմանի ուղղվածություն ունի՝ սկսած ստուգատեսներից՝ վերջացրած Վրաստանից հյուրերով: Continue reading
Ճամբարային օրեր
Օրերը հագեցած են, իսկ աշխատանքը՝ անսպառ: Օրեցօր նոր գիտելիքներ եմ ձեռք բերում, դասերը վարելու նորանոր հմտություններ ևս: Երեխաները շատ ջերմ են վերաբերվում, հարգում են, սիրով են գալիս սեղանի թենիսի պարապմունքներին: Նույնիսկ երբ ճամբարը ավարտվում է, երեխաների հոսքը չի դադարում: Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ նման հիասքանչ միջավայրում թե՛ երեխաների առումով, թե՛ աշխատանքային անձնակազմի: