Նոր դպրոցի Նորիկ Գաբրիելյանը սկսել է տիրապետել սեղանի թենիս մարզաձևին և ես, որպես մարզիչ շատ գոհ եմ նրա աշխատասիրությունից ու հույս ունեմ, որ աշխատասիրության շնորհիվ կհասնի բարձրունքների:
Month: July 2017
Աբուլի բարձրունքում
Միջին դպրոցի ճամբարականների հետ …
Ամենաակտիվ ճամբարականները միջին դպրոցի ճամբարականներն են, ովքեր չբավարարվեցին միայն թենիս խաղալով ու խաղացին նաև Ֆուդբոլ: Ջոկատի ղեկավար՝Լիլիթ Շահբազյան:
Արևմտյան դպրոց-պարտեզի ճամբարականները սեղանի թենիսի մարզասրահում
Այսօր ինձ հյուր էին եկել Արևմտյան դպրոց-պարտեզի ճամբարականները: Միասին խաղացինք սեղանի թենիս: Ջոկատի ղեկավարը Հռիփսիմե Գալստյանն էր:
Հյուսիսային դպրոց-պարտեզի ճամբարականները թենիսի սրահում
Գեղարվեստի ճամբարականները առհամարելով շոգը մեծ սիրով խաղում էին սեղանի թենիս Մայր դպրոցում :
Նշեմ, որ ջոկատի ղեկավարը Սեդա Վիհրաբյանն է:
Ճամբարային վեցերորդ փուլը սկսված է
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի ամառային, լողափնյա, ստեղծական, ստեղծագործական ճամբարի վեցերորդ փուլը մեկնարկեց: Մեր շաբաթը խոստումնալից է սկսվել, երեխաները հետաքրքրված են և ոգևորված։ Իսկ այսօրվա մեր հագեցած օրը՝ դիտեք տեսաֆիլմում։
Ճամբարականները թենիս խաղալիս
Հաղթահարեցինք Արագածը
Շրջայց Արևմտյան դպրոց-պարտեզում
Միջին դպրոցի ճամբարականների հետ միասին այցելեցինք Արևմտյան դպրոց-պարտեզ: Ծանոթացա այնտեղի ճամբարականների հետ, որից հետ վերադարձա Մայր դպրոց:
Ամառային ճամբարը շարունակվում է
Ամառային ճամբարը շարունակվում է և ես որոշեցի այսօր կազմակերպել մրցույթ, որին մասնակցեց նաև շրջանավարտ Արեգ Տոնոյանը՝ ոչ միայն մասնակցեց, այլ նաև հաղթեց կազմակերպածս մրցույթում: Խաղի իմաստը կայանում էր նրանում, որ ճամբարականները սեղանը շրջանցելով՝ պետք հասցնեին գնդակը բաց չթողնել, իսկ ով բաց թողներ ու չհասցներ հարվածել գնդակին կպարտվեր: Օրն անցավ շատ հագեցած: