Կրթահամալիրի մի խումբ դասավանդողների, մարզական ակումբի անդամների, մեր չորրորդ դասարանցիների, ավագ դպրոցի մի խումբ սովորողների հետ իրականացրեցինք ուսումնա-հետազոտական «Գետը համայնքում» նախագիծը: Երկու օրվա ընթացքում ինչեր ասես, որ չարեցինք. կապեր հաստատեցինք Սեմյոնովկա, Ծովագյուղ, Արտանիշ գյուղերի դպրոցների հետ, հայտնագործեցինք Ձկնագետը, Գետիկ-Աղստև հովիտներով ստեղծված բնությունը, Արտանիշը՝ իր Սևանա լճով, ծոցով, թերակղզով, բարձունքով…Այս ամենը պետք էր տեսնել, պատմելու բան չէ: Տպավորություններիս մասին` լուսանկարներում 🙂