Հունվար ամսվա աշխատանքները

Հունվարի 8-26 նախագծային ճամբար

Անցկացրել եմ սեղանի թենիսի պարապմունքներ  Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային և Հարավային դպրոցների սովորողների, կրթահամալիրի  հյուր-բարեկամների (Ջավախահայեր),  Վրաստանի Լանչխութի շրջանի դպրոցների սովորողների և դասավանդողների հետ: Կատարել եմ կրթա-մարզական փոխանակումներ:

Մարզական բաց ստուգատես 2018

Ակտիվ գործունեություն եմ ցուցաբերել «Մարզական բաց ստուգատեսի» օրերին: Սովորողների հետ անցկացրել եմ մարզական խաղեր, հեծանվարշավներ և չմշկասահք:

Արժանացել եմ «Ձմեռ պապ 2018» մրցանակին:

Անցկացրել եմ Սեղանի թենիսի բաց պարապմունքներ դասավանդողների հետ:

Մասնակցել եմ մանկավարժական դպրոցի պարապմունքներին, մեդիասեմինարներին (որպես Աշոտ Բլեյանի օգնական), մեդիաուրբաթներին և «Իսկական հարսանիք ագարակում» նախագծին։

 

Հունվարյան ճամբար; կրթա-մարզական փոխանակումներ

Նախագիծ՝  կրթա-մարզական պարապմունքներ

Վայրը՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Սեղանի թենիսի մարզադահլիճ

Օրը, ժամը՝ հունվարյան ճամբար

Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային և Հարավային դպրոցների սովորողներ, Կրթահամալիրի  հյուր-բարեկամներ (Ջավախահայեր),  Վրաստանի Լանչխութի շրջանի դպրոցների սովորողներ և դասավանդողներ:

Նպատակը՝ Անցկացնել մարզական, ընկերական խաղեր:

Խնդիրներ՝ Ամրապնդել կրթահամալիրի հյուր-բարեկամների և կրթահամալիրի սովորողների միջև ձեռք բերընկերական կապը, ներկայացնել  մեր նախագծերը,  տարածել դրանք, զբաղվել ձմեռային մարզախաղերով՝ դահուկ, սահնակ:

26941647_1860011184289605_2056605937_o

26938131_1860011170956273_60290583_o26941337_1860011180956272_1008517764_o