Անկախության օրը «Ժայռում»

Հայաստանի Հանրապետության անկախության տոնը մի խումբ սեբաստացիներով նշեցինք Սևանի «Ժայռ» ճամբարում: Մարզական ակումբի ղեկավարների և  դասավանդողների ղեկավարությամբ կազմակերպվեց եռօրյա տոնական ճամբար: Մասնակցեցին միջին դպրոցի սովորողները: Անկախության օրը սեբաստացիների մի խումբը հաղթահարեց Արեգունու բարձունքը: Հիասքանչ է, երբ անկախ ես, բայց բարձունքում քո անկախությունը էլ առավել է կարևորվում ու դառնում առանձնահատուկ: Երեք օրվա ընթացքում և՛ մարզական խաղեր անցկացրինք, և՛ ընթերցանությամբ զբաղվեցինք: Սա անկախականների, ընթերցող-մարզականների, ևս նոր բարձունքի հաղթահարման, անխախության տոնը անկախ հայրենիքում սովորող-սեբաստացիներով վայելելու ճամբար էր։