Բարև, Էրգի՛ր

Առաջին անգամ ոտք դրեցի մեր պապերի երկիր՝ Էրգիր։ Կան բաներ, որոնք իմանալուց, տեսնելուց, զգալուց հետո զարմանում եմ` ինձ ու ինձ մտածելով. «Ախր, ոնց կարող էի մինչև հիմա այդ մասին չիմանալ»: Այն ամենը, ինչ տեսա, վեր էր իմ ունեցած պատկերացումներից, տրամաբանությունից և երևակայությունից։

received_1960153810698782

Ես երբևէ չէի պատկերացնի, որ իմ ծննդյան տարեդարձը կնշեմ Էրգրում։ Դա ցնցող երևույթ էր։

 

received_353160018579378

Այն ամենը ինչ տեսել ու զգացել եմ, անհնար է բառերով նկարագրել։ Դա չափից դուրս ներանձնական է։ Ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել կրթահամալիրին, իմ գործընկերներին ինձ այսպիսի անմոռանալի պահեր պարգևելու համար։ Շնորհակալ եմ քեզ՝ Էրգի՛ր, որ կաս։