Հունվարի 29-ին, «Ձմեռային հեքիաթ» նախագծի շրջանակում ավագ դպրոցի մի խումբ սովորողներ իմ և տիկին Ելենա Սարգսյանի համակարգմամբ ուղևորվեցին Ողջաբերդ-Չարենցի կամար- Ջրվեժի արգելոց։
Նպատակը «Ձմեռային հեքիաթ» նախագծի իրականացումն էր, Չարենց կարդալն ու ձմեռային-մարզական խաղեր անցկացնելը։ Առավել ոգեշնչող էր, երբ Չարենց կարդացինք Չարենցի կամարի մոտ, ինչպիսիք են՝ «Ես իմ անուշ Հայաստանի», «Բոլորը քեզ» բանաստեղծությունները։
Ջրվեժի արգելոցում հնարավորություն ունեցանք կազմակերպել ձմեռային, մարզական խաղեր։ Սա հնարավորություն է տալիս հանրակրթության մեջ ներդնել ոչ այնքան մասայականություն վայելող սպորտաձևերը, նպաստել մարզական կարողությունների, հմտությունների, ուսուցման փորձի ներկայացմանը, խրախուսմանը և տարածմանը:
Դահուկ-սահնակ, չմշկասահք, ձնագնդիկ՝ ահա ձմռան ողջ շքեղությունը։ Կարծում եմ՝ ձմեռը առանց սպորտի տխուր կլիներ։