Օրվա ամփոփում։ Օր երկրորդ

FB_IMG_1559325268817

«Բարով եք եկել կրթահամալիր» առավոտյան ընդհանուր պարապմունքին ողջունեց տիարը Ստամբուլից ժամանած մեր ընկերներին։

 

Արդեն երկրորդ օրն է, ինչ մեզ մոտ են հյուրընկալվել Ստամբուլի Կեդրոնական ազգային վարժարանի սովորողները։ Որպես համակարգող՝ իմ կրթահամալիրյան առօրյան սկսվում և ավարտվում է մեր հյուրերի հետ։

Այսօր միասին սովորեցինք նախահարսանեկան երգեր։ Տեխնոլոգ Հասմիկ Գրիգորյանը սովորեցրեց, թե ինչպես պատրաստել հարսանեկան տիկինիկներ և տարոսիկներ։ Կրթահամալիրում նշվող հարսանեկան յուրաքանչյուր ծես ունի իր ուրույն նախակազմակերպչական աշխատանքները։

received_923075101417655

Թումանյանը ամենուր է, Թումանյանը ամենքինս է։  «Ընթերցում ենք Թումանյան»  նախագծի շրջանակում, Հասմիկ Ղազարյանի ղեկավարությամբ ընթերցեցինք, վերապրեցինք Թումանյան։ Իսկ մեր հյուրերի մի խումբը Նունե Մովսիսյանի հետ  «Արևմտյան պոեզիա նախագծի մասնակիցը դարձան»։

Դե իսկ առանց մարզականի օրը անցկացնել անթույլատրելի է։ Մեր ընկերները տարբեր մարզական ակումբներում ընկերական մրցույթներ անցկացրին սեբաստացի-սովորողների հետ։

Մեդիաուրբաթին տեղի ունեցավ իններորդ դասարանի սովորողների ավարտական ելույթը։ Այն նշեցինք  ազգային երգով, պարով։

Մշակութային զբոսանքը անցկացրինք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան գնալով։ Մեր ընկերները ծանոթացան Սահյանի ապրած կյանքին, գործունեությանը, թողած արժեքներին։

Օրը ամփոփվեց երևանյան զբոսանքով։

Առջևում հանգստյան օրերն են, իսկ սա նշանակում է, որ մեզ սպասվում է անմոռանալի օրեր քաղաքից դուրս։

 

Առաջին օրը Ստամբուլից ժամանած մեր հյուրերի հետ

 

 

Կրթահամալիր է հյուրընկալվել Ստամբուլի Ազգային Կեդրոնական Վարժարանի 24 հոգանոց խումբը։ Հյուրերին դիմավորեցինք հենց օդանավակայանում։

Մեր ընկերների առաջին օրը կրթահամալիրում շատ բովանդակալից անցավ։ Այն առավոտյան սկսվեց ազգային երգ ու պարով։  Այնուհետև կատարեցինք ուսումնական աշխատանք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում։ Այս ձևաչափով մեր ընկերները ավելի մոտիկից են ճանաչում կրթահամալիրը։

Կրթահամալիրից դուրս մշակութային զբոսանք կատարեցինք դեպի Մատենադարան։ Մեր հյուրերը ծանոթացան հայկական ձեռագրերին, մշակույթին ու պահպանված արժեքներին։ Իսկ դե վերջում օրը ամփոփեցինք համեղ տարբերակով՝ Պոնչիկանոցում։

 

Հեղինակային կրթական ծրագրերով ամենամյա ստեղծագործական 14-րդ մայիսյան հավաք: Ջավախքի դպրոցների սովորողների ընդունելություն։ Օր առաջին

received_398956047362192

Հեղինակային կրթական մայիսյան 14-րդ հավաքի շրջանակում կրթահամալիրում հյուրընկալվել Ջավախքի սովորողները՝ Նասլետ Քեյանի և Ռադիկ Եզոյանի ուղեկցությամբ։ Նրանք առաջին անգամը չէ, որ կրթահամալիրում են, տարիների գործընկերություն է։  Արդեն երկրորդ անգամն է, որ ես Արման Երանոսյանի հետ համակարգում եմ այս ծրագիրը։

 

Առաջին օրը շատ հագեցած անցավ։ Ջավախահայերը մասնակցեցին ընդհանուր պարապմունքին, ապա՝ ազգային երգին ու պարերգին։ Մարմարյա սրահում տեղի ունեցած ռոբոտների ցուցադրությանը իրենց մասնակցությունը ևս ունեցան։ Ներկայացվում էր R3PTAR ռոբոտը, որը կառուցվել և ծրագրավորվել էր Արևելյան և Արևմտյան դպրոցների սովորողների կողմից։ Թատրոն լաբորատորիայի 11-12 -րդ դասարանի սովորողները բեմականացրին  «Սովյալները» սարոյանական դրամատուրգիան, ինչին ջավախահայերը մեծ սիրով ներկա եղան։

Առջևում վաղն է՝ լի հեղինակային ծրագրերով։ Մեր ունեցած օրվա մասին կներկայացնեմ հաջորդիվ։