Լրացուցիչ պարապմունք սեղանի թենիս մարզաձևի սիրահարների համար

received_515069289061055Նախագծի տևողությունը՝  Շարունակական: Յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի, ժամը ՝ 15.00-16.00:

Նախագծի մասնակիցները՝ սեղանի թենիս մարզաձևով հետաքրքվողներ, ցանկացողներ:

Նախագծի նպատակը և ուղղությունները՝

  1. Կազմակերպել լրացուցիչ պարապմունք սեղանի թենիս մարզաձևով հետաքրքրվողների համար:
  2. Կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս բարձրացնել հետաքրքրությունը սեղանի թենիս մարզաձևի նկատմամբ:     Նախագծի պահանջները՝ 
  1. Լրացուցիչ պարապմունքներին ներկայանալ համապատասխան մարզական հագուստով։
  2. Լրացուցիչ պարապմունքի համար կարող են դիմել տասը տարեկանից բարձր անձիք։
  3. Պարապմունքները անցկացվում են կրթահամալիրի սեղանի թենիս մարզասրահում, շաբաթական երկու օր: Կրթահամալիրի սովորողների համար պարապմունքների արժեքը 5000 ՀՀ դրամ է (հինգ հազար դրամ), այլ ցանկացողների համար՝ 7000 ՀՀ դրամ (յոթ հազար դրամ):

Մանրամասների և այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 094 08 45 46 հեռախոսահամարով, կամ գրել simonyan.h@mskh.am էլեկտրոնային հասցեին։

Մարզիչ՝ Հասմիկ Սիմոնյան