Սեղանի թենիսի Հայաստանի չեմպիոները։ 2020

 

Սեղանի թենիսի մասին

4b387110c1537983ac2462f725a42568Սեղանի թենիսը տարածված մարզաձև է: Խաղում են 2-ով (1-ը՝ 1-ի դեմ) կամ 4-ով (2-ը՝ 2-ի դեմ՝ զուգախաղ): Մրցում են մենախաղերում, զուգախաղերում և խառը զուգախաղերում:

 

Զուգախաղերում խաղընկերները գնդակը հետ են մղում հերթով:
Սեղանի թենիսը, որը խաղում են 2,7 մ երկարությամբ և 1,5 մ լայնությամբ սեղանի վրա:
 Խաղին մասնակցում են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ ։ Գնդակը մրցակիցները խաղի մեջ են մտցնում հաջորդաբար։ Գնդակը խաղի մեջ մտնելուց հետո սկսում է պայքարը միավորի համար։
Սեղանի վրա գնդակով այս մրցախաղն առաջացել է Մեծ Բրիտանիայում XIX դարի վերջին: XX դարի սկզբներին տարածում է գտել շատ երկրներում, սկզբում՝ որպես զվարճանքի միջոց, ապա՝ մրցախաղ: Ներկա անվանումն ստացել է 1926 թ-ին, երբ հիմնվեց Սեղանի թենիսի միջազգային ֆեդերացիան: Մինչ այդ, խաղը հայտնի էր պինգ-պոնգ անունով, հավանաբար՝ սեղանին փոքրիկ գնդակի հարվածից առաջացած բնորոշ ձայնի անվանմամբ:
Խաղի կանոնները շատ պարզ են. երբ գնդակը սեղանից մեկ անգամ վեր է ցատկում, հարկավոր է ձեռնաթիի հարվածով այն ցանցի վրայով ուղարկել հակառակորդի կիսադաշտը: Խաղացողներից յուրաքանչյուրը ձգտում է ուժգին կամ խաբուսիկ հարվածով այնպես ուղարկել գնդակը, որ հակառակորդը չկարողանա հետ մղել այն կամ սխալ թույլ տա: Առաջինը 21 միավոր հավաքած մարզիկը շահում է խաղափուլը:
Սեղանի թենիսի աշխարհի առաջնություններն անցկացվում են կենտ, իսկ Եվրոպայինը՝ զույգ տարիներին: