
հունվարի 29-ին Միջին դպրոցի Արշակ Մարտիրոսյանի ջոկատի ճամբարականների հետ քայքով գնացի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։ Այստեղ գտնվող սահադաշտը ունի խորեոգրաֆիայի դահլիճ, մեթոդական լսարան, ֆիզիկական մարզումների համար նախատեսված մարզասարքեր, ինժեներական և սառեցման համակարգերի ժամանակակից արտադրության սարքավորումներ, հոկեիստների և գեղասահորդների համար անհրաժեշտ գույք, միջազգային չափանիշներին համապատասխան հանդերձարաններ։
Երևանի և ողջ Հանրապետության լավագույն սահադաշտում ճամբարականներս փորձեցինք մեր ուժերը։ Այնուհետև ժամանեցին նաև Լուսինե Ներսեսյանի և Գայանե Սարգսյանի ջոկատը, որոնք նույնպես իմ մարզական աջակցությամբ սովորեցին սահել։

Հունվարի մարզական ստուգատեսը ամփոփվեց։ Իմ բլոգում հետևողականորեն ներկայացրել եմ բոլոր ճանապարհորդությունների խրոնիկան, կիսվել օրվա տպավորություններով։