Սեղանի թենիսի լրացուցիչ պարապմունք

Սիրով հրավիրում եմ սեղանի թենիսի լրացուցիչ պարապմունքների։ Կարող են մասնակցել վեց տարեկանից բարձր անձիք։ Պրոֆեսիոնալ մարզիչ եմ, Հայաստանի Հանրապետության չեմպիոն։ Պարապմունքները անցկացվելու են
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սեղանի թենիսի սրահում, շաբաթական երկու օր։ Մանրամասների համար զանգահարել 094 08 45 46 հեռախոսահամարին։ 🏓🏓🏓

Ուսումնամարզական երրորդ շրջան

Անհատական աշխատաժամանակ 

փետրվար-մայիս

  1. Ուսումնական պարապմունքների պատշաճ կազմակերպում:
  2. Սեղանի թենիսի լրացուցիչ կրթության կազմակերպում:
  3. »Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սեղանի թենիսի դպրոցական բաց առաջնություն։
  4. Մարզադաշտերի վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ:
  5. Ճամփորդությունների մասնակցում. Բարձունքների նվաճում, մարզական «Արատես» ճամբարին մասնակցություն։
  6. Ընկերական հանդիպումներ սեղանի թենիսիստների հետ, սպորտլանդիաներ։
  7. Մասնակցություն սեղանի թենիսի Հայաստանի առաջնությանը