Հեծանվային երթ

Մարտի 26-ին հեծանվային ակումբի ղեկավար Հրայր Հովհաննիսյանի գլխավորությամբ սեբաստացի դասավանդողներով և մի քանի մարզիկներով հեծանվային երթ կազմակերպեցինք դեպի Զվարթնոցի տաճար։ Մեկնարկը տեղի ունեցավ առավոտյան Մայր դպրոցից։ Թեև եղանակը ոչ այնքան բարենպաստ էր, հեծանվային երթը անցավ շատ ջերմ։ Վերջերս կրթահամալիրի հեծանվային ակումբը համալրվել էր 5 նոր մասնագիտացված հեծանիվներով: Գարնան հետ սեբաստացի հեծանվորդները երթով դուրս են գալիս Հայաստանի տարբեր գոտիներ, իսկ պրոֆեսիոնալ հեծանիվներով երթը դառնում է առավել տպավորիչ։

Մանկավարժական ճամբար։ Օր չորրորդ

Այսօր կրթահամալիր էին այցելել Ազատան գյուղի կիրակնօրյա դպրոցի սովորողները։ Նրանք ծանոթացան կրթահամալիրի մարզական բոլոր ակումբներին։ Իհարկե, եղան նաև սեղանի թենիսի սրահում։ Սովորողները շատ ոգևորված էին, կրթահամալիրով տպավորված։ Թեև այցը մեկօրյա էր, բայց նրանք ցանկություն հայտնեցին առաջիկայում կրկին լինել կրթահամալիրում։ Դե իսկ մենք սիրով սպասում ենք։

Մանկավարժական ճամբար. մարզական պարապմունք

Գարնանային մանկավարժական ճամբարի շրջանակում այսօր սեղանի թենիսի պարապմունք անցկացվեց մանկավարժների համար։ Նպատակը դասավանդողների մարզական ակտիվության ապահովումն է։

Ներկայացնում եմ ֆոտոշարքը

Գարնանային մանկավարժական ճամբար

Մարտի 22-26

Երկուշաբթի-ուրբաթ

10.00-10.30 ընդհանուր պարապմունք

10.30-12.00 Նախագծային քննարկումներ մարզչական խմբով

12.30-13.00 ընդմիջում

13.00-14.00 մանկավարժների մարզական պարապունք

14։00֊15։00 մաքրման և բակային աշխատանքներ

  1. Դահլիճների, մարմնամարզական սրահի մաքրում
  2. Սեբաստիա մարզադաշտերի մաքրում, աղբի հավաքում։

14.00-14.30 աշխատանք սեփական բլոգի վրա, մատենավարություն, ինքնակրթություն

Կլոր սեղան

Ապրիլի 1

 Ուսումնական դասեր

Դասավանդում եմ Սեղանի թենիս Միջին և Ավագ դպրոցներում (6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններ)։ Ընտրությամբ գործունեությունը անցկացնում եմ Միջին դպրոցի սովորողների հետ։

Վեցերորդ դասարան

Մարզաձև- 27 սովորող

Ութերորդ դասարան

Մարզաձև- 15 սովորող

Ընտրությամբ գործունություն

15 սովորող

Իններորդ դասարան

38 սովորող

Տասերորդ դասարան

22 սովորող

Տասնմեկերորդ դասարան

29 սովորող

Տասներկուերորդ դասարան

23 սովորող

2. Լրացուցիչ կրթության խումբ`

Սեղանի թենիսի լրացուցիչ պարապմունքները անցկացվում են շաբաթական երկու օր (երկուշաբթի, հինգշաբթի), 90 րոպե տևողությամբ։

3. Մրցումների մասնակցություն, ցուցանիշ

Կրթահամալիրի նախագծերի շրջանակում անցկացնում եմ ներդասարանական ընկերական խաղեր, մրցումներ տարբեր տարիքային խմբերում: Նախատեսում եմ լավագույն սեղանի թենիսիստ-սովորողների հետ մասնակցել Սեղանի թենիսի Հայաստանի առաջնությանը։

4.Խնդիրներ, որոնց բախվում եք աշխատանքի ժամանակ, առաջարկներ:

Չունեմ խնդիրներ և առաջարկներ։