«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը կանցկացվի 2022 թվականի մարտի 18-19-ին:
Մրցաշարը տեղի կունենա Չարենցավան քաղաքի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում:
Մասնակիցներն անձնական մարզահագուստով և թենիսի ձեռնաթիով (ռակետով) պետք է մրցավայր ներկայանան ժամը 9:00-ին՝ գրանցվելու համար:
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի մարզային փուլին մասնակցել է 1594 հոգի, իսկ եզրափակիչ փուլերին յուրաքանչյուր մարզ ներկայացված կլինի 12 մասնակցով տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում: Եզրափակիչ մրցաշարին կմասնակցեն նաև ՀՀ-ում գործող 14 դեսպանատների ներկայացուցիչներ, որոնց թվում՝ դեսպաններ:
Ես հրավեր ունեմ մասնակցելու այդ մրցաշարին՝ որպես մրցավար։ Ընթացքի և արդյունքի մասին կներկայացնեմ հաջորդիվ։