Վաղաշենի բնապահպանական ճամբար

Հուլիսի 21-հուլիսի 23։ Հաշվետվություն։

Սևանի ավազանի, Մարտունու տարածաշրջանի Սևան Ազգային Պարկի հովանու ներքո Վաղաշեն գյուղի ափամերձ հատվածում կազմակերպեցինք եռօրյա բնապահպանական վրանային ճամբար։

Ճամբարականները Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանի սովորողներն էին։

Ճամբարը միտված է բնապահպանական նախագծեր իրականացնելուն։ Ափամերձ շրջանի այդ հատվածը բավականին աղբոտ է (հիմնականում պլաստմասե, շշեր, պոլիէթիլենային տոպրակներ, ապակե շշեր): Օրը երկու անգամ իրականացնում էինք ափամերձ տարածքի մաքրություն։ Վրանային ճամբարի առօրյայի մաս են կազմում նաև լողը, մարզական խաղերն ու պարապմունքը։

Հ․Գ․ Ճամբարի առօրյային ավելի մոտիկից ծանոթանալու համար խորհուրդ եմ տալիս հետևել իմ ֆեյսբուքյան էջին։ Այս հարթակում ես պարբերաբար կիսվում եմ տեսանյութերով, ուղիղ եթերներով։

Վաղաշենի բնապահպանական ճամբար

Հուլիսի 5-7-ը Գեղարքունիքի մարզում՝ Վաղաշեն գյուղի մոտ, Սևանի ափին կազմակերպվող ճամբարի հիմնական ուղղվածությունը բնապահպանական է, նպատակը՝ լճի էկոհամակարգի մաքրության պահպանումը։ Ճամբարի գաղափարներից մեկն այն է, որ «յուրաքանչյուր ոք ի զօրու է փոխել ու բարելավել իր շրջապատը և որ միացյալ ուժերով հնարավոր է ավելին անել»: Ճամբարի ստեղծման հիմնական նպատակը սովորողների շրջանում էկոդաստիարակությունն է, բնության պահպանության և կարևորության գաղափարների սերմանումը: Երիտասարդ ճամբարականների, ինչպես նաև տեղի համայնքի դպրոցի աշակերտների մասնակցությամբ իրականացվում են աղբահավաքության միջոցառումներ՝ բնությունը մաքրելով կենցաղային աղբից: Էկոճամբարի առանցքում ենք պահում հայրենագիտական ուսումնասիրությունները, տարածքի ու մարզի կարևոր պատմամշակութային կառույցները, գյուղը՝ իր բարքերով ու կենցաղով: Դե իսկ մարզումները, լողը Սևանա լճում, ազգային խաղերը, երգ ու պարը յուրաքանչյուր սովորողի հանգստի կազմակերպման ամենասիրելի զբաղմունքներից են:

Ի դեպ, առաջին անգամ էի ստանձնում ճամբարի կազմակերպման պատասխանատվությունը։ Կարող եմ խոստովանել, որ այն ինձ դուր եկավ։ Ստորև ամփոփում եմ ճամբարի առօրյան։

Ճամբարի ուղղությունները՝

  • Մարզական
  • Բնապահպանական
  • Հայրենագիտական
  • Առողջագիտական
  • Երաժշտական

Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)

Մարզական պարապմունք. համակարգումը՝ Հասմիկ Սիմոնյան, Անդրանիկ Դարբինյան

Լող, լողուսուցում, խաղեր լողափին, համակարգումը՝ Հասմիկ Սիմոնյան, Անդրանիկ Դարբինյան

 Ազգային ավանդական-բակային խաղեր

Ազգագրական երգուպար, Մերի Խաչիկյան, Լիլիթ Աբրահամյան


Համեղություններ, խաղեր, իսկական ճամբար։

Մասնակիցներ՝

  1. Նատալի Ավագյան-7-րդ դասարան
  2. Մարիա Գյոզալյան-7-րդ դասարան
  3. Նատալի Տագեսյան-7-րդ դասարան
  4. Մարիա Քյուրքչյան-7-րդ դասարան
  5. Եվա Այվազյան-7-րդ դասարան
  6. Միլենա Հակոբյան 7-րդ դաս
  7. Թագուհի Հակոբյան 8-րդ դաս
  8. Եվա Հարությունյան, մուտքի ճամբար, 7-րդ դասարան
  9. Ալեքսանդր Զախարով, Մուտքի ճամբար, 7-րդ դասարան
  10. Ռաֆայել Ղազարյան, մուտքի ճամբար, 6-րդ դասարան
  11. Վիլյամ Ղազարյան, մուտքի ճամբար, 7-րդ դասարան
  12. Դավիթ Գաբրիելյան, մուտքի ճամբար, 6-րդ դասարան
  13. Փափազյան Աննա, Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմն. դպրոց, 7-րդ դասարան
  14. Մերի Խաչիկյան-12-րդ դասարան-որպես երաժիշտ՝ սովորող սովորեցնող նախագծով
  15. Լիլիթ Աբրահամյան-շրջանավարտ- որպես երաժիշտ՝ սովորող սովորեցնող նախագծով