Հղումը այստեղ
Մանկավարժական Ճամբարը գործեց Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի տարածքում՝ Սևանի ափին։ Ճամբարը վրանային էր։
Մասնակցեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին քլաստերի դպրոցների, Մարտունի համայնքի, Վայոց ձորի մարզի դպրոցների մանկավարժներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, հրավիրված հյուրեր։
Ճամբարի ընթացքում հրավիրվեց կլոր սեղան, թեման՝ բնապահպանական խնդիրներ. հասարակություն-իշխանություն համագործակցություն։ Կլոր սեղանը վարեց Աշոտ Բլեյանը։
Մանկավարժական զրույց-քննարկում անցկացվեց խարույկի շուրջը «Հեղինակային կրթական ծրագրի օժանդակությունը փոքրականակ սովորողներով դպրոցներին» թեմայով։ Վարեց Գևորգ Հակոբյանը։
Այլ քննարկումներ
Մանկավարժական քննարկում ՝ հայրենագիտությունը արշավների միջոցով
Մանկավարժական զրույց խարույկի շուրջը՝ վրանային ճամբար. առավելություններ, թերություններ, առաջարկություններ։ Վարեց Գևորգ Հակոբյանը;
Մանկավարժական քննարկում՝ ազգագրությունը ճամբարների, ճամփորդությունների ժամանակ։