Ուսումնամարզական ճամբար Վաղաշենում

Օգոստոսի 25-27-ին ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի մոտ, Սևանի ափին կազմակերպվեց կրթահամալիրի Ավագ և Միջին դպրոցների, լրացուցիչ կրթության վոլեյբոլի մարզիկների բնապահպանական, արշավախմբային, հայրենագիտական ճամբարը։ 

  • Ընկերական հանդիպումներ Գավառի հավաքական թիմի հետ, որը ավարտվեց մեր թիմի հաղթանակով։
  • Սևանի լողափի 400-500 մետր երկարությամբ մաքրման աշխատանքներ
  • Ուսումնամարզական պարապմունքների կատարում անտառային և լողափային պայմաններում։

Ամառային բնապահպանական- հայրենագիտական-հասարակագիտական- ռազմամարզական-մանկավարժական ճամբարներ։ Հաշվետվություն

Վաղաշենի բնապահպանական, արշավախմբային, հայրենագիտական ճամբար / Օգոստոսի 25-27 – Միջին ու Ավագ դպրոցներ

Վաղաշենի բնապահպանական ճամբար / հուլիսի 5-7 – Միջին դպրոց

Վաղաշենի բնապահպանական ճամբար / Հուլիսի 21-23 – Ավագ դպրոց

Արատեսի հայրենագիտական-բնապահպանական-հասարակագիտական ամառային բաց ճամբար / Հուլիսի 27-29 – Ավագ դպրոց

Վաղաշենի բնապահպանական ճամբար / Օգոստոսի 5-7 – Քոլեջ

«Ընթերցում ենք Արատեսում»  / Օգոստոսի 7-9 – Արևելյան, Միջին, Հյուսիսային, Ավագ դպրոցներ

Մանկավարժական ճամբար Վաղաշենում / Օգոստոսի 16-18

Վաղաշենի բնապահպանական ճամբար/ Օգոստոսի 17-19 Միջին դպրոց

Ռազմամարզական ճամբար Արատեսում / Հունիսի 9-12 / Ավագ դպրոց

Մանկավարժական ճամբար Վաղաշենում։ Օգոստոսի 16-18

Հղումը այստեղ

Մանկավարժական Ճամբարը գործեց Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղի տարածքում՝ Սևանի ափին։ Ճամբարը վրանային էր։

Մասնակցեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին քլաստերի դպրոցների, Մարտունի համայնքի, Վայոց ձորի մարզի դպրոցների մանկավարժներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, հրավիրված հյուրեր։
Ճամբարի ընթացքում հրավիրվեց կլոր սեղան, թեման՝ բնապահպանական խնդիրներ. հասարակություն-իշխանություն համագործակցություն։ Կլոր սեղանը վարեց Աշոտ Բլեյանը։

Մանկավարժական զրույց-քննարկում անցկացվեց խարույկի շուրջը «Հեղինակային կրթական ծրագրի օժանդակությունը փոքրականակ սովորողներով դպրոցներին» թեմայով։ Վարեց Գևորգ Հակոբյանը։

Այլ քննարկումներ

Մանկավարժական քննարկում ՝ հայրենագիտությունը արշավների միջոցով

Մանկավարժական զրույց խարույկի շուրջը՝ վրանային ճամբար. առավելություններ, թերություններ, առաջարկություններ։ Վարեց Գևորգ Հակոբյանը;

Մանկավարժական քննարկում՝ ազգագրությունը ճամբարների, ճամփորդությունների ժամանակ։

«Կրթահամալիր-Կոռնիձոր» Արատեսի դպրական կենտրոնում

«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրի և Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի միջնակարգ դպրոցի միջև ստեղծված հնգամյա կրթական կապերի շրջանակում նախաձեռնեցինք «Կրթահամալիր-Կոռնիձոր» համագործակցային, միասնական հայրենագիտական-բնապահպանական-հասարակագիտական ամառային բաց ճամբար Արատեսի դպրական կենտրոնում։

Մասնակիցները Կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողներն էին, Կոռնիձոր գյուղի միջնակարգ դպրոցի դպրոցականները ու ուսուցիչները։ Օրակարգին կարող եք ծանոթանալ ստորև՝

-«Արատեսի դպրական կենտրոնի» ներկայացում ճամբարականներին
-քայլք դեպի Խաչոց ձոր և ժայռի աղբյուր՝ լող Արատես գետի գյոլերում
-ռազմամարզական պարապմունքներ /Վայոց Ձորի ԱԻՆ/, միասնական քայլք, խաղեր
մրգատու ծառերի ջրում, խնամքի աշխատանքներ
ցախանոցների դասավորում, խոտի հնձում
-Հասարակագիտական քննարկումներ՝ «Սյունիքի ռազմավարական նշանակությունը Հայաստան-հարևաններ հարաբերություններում» թեմայով
-պարերգերի ուսուցում
«Բարբառներ» ակումբ, բարբառային զրույցներ
-Սյունիքի խոհանոց՝ Կոռնիձորի «Բաղի ճաշ /Աջաբսանդալ/ ճաշի պատրաստում
մաթեմատիկայի ֆլեշմոբ․ խնդիրների քննարկում-լուծում /հուլիսի 27/
Սմբատաբերդի բարձունքի նվաճում
-Վայոց Ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետների այցը Արատես…զրույց Կրթահամալիր-Կոռնիձոր համագործակցային ճամբարի շուրջ
-լող Սևանա լճում /վերադարձին/

Վաղաշենի բնապահպանական ճամբար

Հուլիսի 21-հուլիսի 23։ Հաշվետվություն։

Սևանի ավազանի, Մարտունու տարածաշրջանի Սևան Ազգային Պարկի հովանու ներքո Վաղաշեն գյուղի ափամերձ հատվածում կազմակերպեցինք եռօրյա բնապահպանական վրանային ճամբար։

Ճամբարականները Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանի սովորողներն էին։

Ճամբարը միտված է բնապահպանական նախագծեր իրականացնելուն։ Ափամերձ շրջանի այդ հատվածը բավականին աղբոտ է (հիմնականում պլաստմասե, շշեր, պոլիէթիլենային տոպրակներ, ապակե շշեր): Օրը երկու անգամ իրականացնում էինք ափամերձ տարածքի մաքրություն։ Վրանային ճամբարի առօրյայի մաս են կազմում նաև լողը, մարզական խաղերն ու պարապմունքը։

Հ․Գ․ Ճամբարի առօրյային ավելի մոտիկից ծանոթանալու համար խորհուրդ եմ տալիս հետևել իմ ֆեյսբուքյան էջին։ Այս հարթակում ես պարբերաբար կիսվում եմ տեսանյութերով, ուղիղ եթերներով։

Վաղաշենի բնապահպանական ճամբար

Հուլիսի 5-7-ը Գեղարքունիքի մարզում՝ Վաղաշեն գյուղի մոտ, Սևանի ափին կազմակերպվող ճամբարի հիմնական ուղղվածությունը բնապահպանական է, նպատակը՝ լճի էկոհամակարգի մաքրության պահպանումը։ Ճամբարի գաղափարներից մեկն այն է, որ «յուրաքանչյուր ոք ի զօրու է փոխել ու բարելավել իր շրջապատը և որ միացյալ ուժերով հնարավոր է ավելին անել»: Ճամբարի ստեղծման հիմնական նպատակը սովորողների շրջանում էկոդաստիարակությունն է, բնության պահպանության և կարևորության գաղափարների սերմանումը: Երիտասարդ ճամբարականների, ինչպես նաև տեղի համայնքի դպրոցի աշակերտների մասնակցությամբ իրականացվում են աղբահավաքության միջոցառումներ՝ բնությունը մաքրելով կենցաղային աղբից: Էկոճամբարի առանցքում ենք պահում հայրենագիտական ուսումնասիրությունները, տարածքի ու մարզի կարևոր պատմամշակութային կառույցները, գյուղը՝ իր բարքերով ու կենցաղով: Դե իսկ մարզումները, լողը Սևանա լճում, ազգային խաղերը, երգ ու պարը յուրաքանչյուր սովորողի հանգստի կազմակերպման ամենասիրելի զբաղմունքներից են:

Ի դեպ, առաջին անգամ էի ստանձնում ճամբարի կազմակերպման պատասխանատվությունը։ Կարող եմ խոստովանել, որ այն ինձ դուր եկավ։ Ստորև ամփոփում եմ ճամբարի առօրյան։

Ճամբարի ուղղությունները՝

  • Մարզական
  • Բնապահպանական
  • Հայրենագիտական
  • Առողջագիտական
  • Երաժշտական

Բնապահպանական նախագիծ (լողափի մաքրում, աղբի տեսակավորում, ճյուղերի դասավորում, տարածքի փոցխում)

Մարզական պարապմունք. համակարգումը՝ Հասմիկ Սիմոնյան, Անդրանիկ Դարբինյան

Լող, լողուսուցում, խաղեր լողափին, համակարգումը՝ Հասմիկ Սիմոնյան, Անդրանիկ Դարբինյան

 Ազգային ավանդական-բակային խաղեր

Ազգագրական երգուպար, Մերի Խաչիկյան, Լիլիթ Աբրահամյան


Համեղություններ, խաղեր, իսկական ճամբար։

Մասնակիցներ՝

  1. Նատալի Ավագյան-7-րդ դասարան
  2. Մարիա Գյոզալյան-7-րդ դասարան
  3. Նատալի Տագեսյան-7-րդ դասարան
  4. Մարիա Քյուրքչյան-7-րդ դասարան
  5. Եվա Այվազյան-7-րդ դասարան
  6. Միլենա Հակոբյան 7-րդ դաս
  7. Թագուհի Հակոբյան 8-րդ դաս
  8. Եվա Հարությունյան, մուտքի ճամբար, 7-րդ դասարան
  9. Ալեքսանդր Զախարով, Մուտքի ճամբար, 7-րդ դասարան
  10. Ռաֆայել Ղազարյան, մուտքի ճամբար, 6-րդ դասարան
  11. Վիլյամ Ղազարյան, մուտքի ճամբար, 7-րդ դասարան
  12. Դավիթ Գաբրիելյան, մուտքի ճամբար, 6-րդ դասարան
  13. Փափազյան Աննա, Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմն. դպրոց, 7-րդ դասարան
  14. Մերի Խաչիկյան-12-րդ դասարան-որպես երաժիշտ՝ սովորող սովորեցնող նախագծով
  15. Լիլիթ Աբրահամյան-շրջանավարտ- որպես երաժիշտ՝ սովորող սովորեցնող նախագծով