Երբ քո անցած ուղին քո սաներն են անցնում

Մարտի 24-ին <<Սպարտակ>> սպորտային համալիրում կայացավ ՀՀ սեղանի թենիսի առաջնությունը։ Մասնակցում էին ՀՀ ուսումնական հաստատությունների դպրոցականներ։ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը ևս անմասն չմնաց։ Միջին դպրոցի սովորողներից Հարություն Կոկոշյանը, Սարգիս Վարդանյանը և Արմեն Մալյանցը, ովքեր ընտրել են սեղանի թենիս մարզաձևը, որպես ուսումնական գործունեություն, մասնակցեցին առաջնությանը։ Տպավորիչ խաղ էր։ Սեբաստացի-թենիսիստները, երեք ամիս տևած եռանդուն ու անընդմեջ պարապմունքներից հետո, կարողացան պատվով մրցել յոթ և ավելի տարիներ սեղանի թենիսով զբաղվող սովորողների հետ։ Մրցույթը անցկացվեց չորս փուլով, մեր սովորողները հաղթանակ տարան սեթերում, պայքարեցին ուժերի լարումով։ Հուզիչ էր ամեն ինչ թե՜ ինձ համար, թե՜ սովորողների։ Առաջին մրցույթն էր իրենց կյանքում, իսկ ինձ համար դա տեսնելը, դրան մասնակցելն, ինչպես նաև, գլխավորելը, աննկարագրելի բերկրանք էր։

 

received_1891414947815895

received_1891413987815991received_1891414784482578received_1891414144482642received_1891414274482629received_1891413821149341received_1891413907815999received_1891414647815925

received_1891413487816041

received_1891413234482733

 

Թողնել մեկնաբանություն