Ռազմամարզական ճամբար (5-րդ հերթափոխ)

Ճամբարի բովանդակությունը այստեղ

Նոյեմբերի 24-26-ը Արատեսում մասնակցեցի ռազմամարզական ճամբարի 5-րդ հերթափոխին 9-րդ դասարանցիների հետ։ Ճամբարի ղեկավարը Գոհար Իսկանդարյանն էր, ռազմամարզական բաղադրիչի պատասխանատուն՝ Հովսեփ Աղաբեկյանը։ Ռազմամարզական պարապմունքները լավ անցան, սովորողները ոգևորությամբ մասնակցեցին։ Որպես կրթահամալիրի սեղանի թենիսի մարզիչ՝ վարեցի մարզական խաղեր, մրցույթներ, քայլարշավներ, առավոտյան մարզական վարժանքներ, հաղթահարեցինք Սմբատաբերդի բարձունքը։

Ռազմամարզական ճամբար Արատեսում

9-րդ, 10-11-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված ռազմամարզական ճամբարների մեկնարկը սկսված է։
Ճամբարը կազմակերպվում է  Վայոց ձորի մարզում՝ Արատես դպրական կենտրոնում:

Ճամբարի բովանդակային ուղղություններն են՝

  • Ռազմամարզական վարժանքներ
  • Առաջին բուժօգնության պարապմունք
  • Գիշերային հերթապահություն
  • Մարզական պարապմունքներ՝ վարժանքներ, խաղեր
  • Քայլարշավ հետևյալ երթուղիներով՝ Սմբատաբերդ, Սևաժայռ, հյուսիսային ջրվեժներ, Գողթանիկ, Շատիվանք, Սպիտակավոր-Շատիվանք, Ցախաց քար
  • Լող գետում
  • Նախագծային աշխատանք, որն առաջարկում է տվյալ խմբի ղեկավարը
  • Երեկոյան խարույկ, խարույկի շուրջ երգ ու պար, ըստ ծրագրի
  • Շրջակա միջավայրի բարեկարգում, ամենօրյա խնամք

Նոյեմբերի 3-5-ը մասնակցեցի ճամբարի երկրորդ հերթափոխին։ Որպես մարզիչ՝ անցկացնում եմ մարզական պարապմունքները, քայլարշավներն ու բարձունքների հաղթահարումը։

Ըստ ճամբարի բովանդակության՝ սովորողները կատարեցին՝

  • ռազմական վարժանքներ
  • մարմնամարզություն
  • քայլարշավներ
  • միջավայրի խնամք, բարեկարգում
  • բերքահավաք

Ռազմամարզական ճամբար․ երկրորդ հերթափոխ

Արատեսի դպրական կենտրոնում կրթահամալիրի Ավագ դպրոցի ուսումնական պլանով որոշված ռազմամարզական ճամբարի աշնանային փուլի 2-րդ հերթափոխի կազմակերպման նպատակով մասնակեցի եռօրյա ճամփորդության։
 նոյեմբերի 3-5-ի հերթափոխի պատասխանատուներն էին՝ Անահիտ Գրիգորյանը, Հասմիկ Սիմոնյանը (մարզիչ), Սամվել Խաչատրյան (ռազմամարզական բաղադրիչի պատասխանատու), Նորա Գալուստյան (խոհարար), 9-րդ դասարանցի ճամբարականների կազմը։

ճամբարի աշխատակարգն էր ՝  ամենօրյա առավոտյան, երեկոյան տողան, քայլարշավ, լող գետում, բարձունքի հաղթահարում, խնամքի, երկրագործական աշխատանքի մասնակցություն, մարզական, ռազմամարզական պարապմունքներ։