Վերելք Արագած

Հուլիսի 29-ին կրթահամալիր աշխատանքի դիմած վերապատրաստվողների մի խումբ բարձրացան Արագած լեռը։ Խումբը գլխավորում էի ես՝ Հասմիկ Սիմոնյանս։
 Մեկնարկը լավ էր կազմակերպված։ Ճիշտ ժամանակին շարժվեցինք եկեղեցու մոտից և ժամը 9։30 հասանք Քարի լիճ։ Լճի ֆոնին խմբակային նկարվելուց հետո ճանապարհ ընկանք։ Խումբը լավ էր քայլում, նվնվացողներ չկային։ Լավ արագությամբ հասանք գագաթ։

Վերելք Աժդահակ

Հուլիսի 22-ին մի խումբ դասավանդողներով բարձրացանք Գեղամա լեռների ամենաբարձր գագաթը` Աժդահակ լեռ  (3597 մ):
   Երևանից ուղևորվեցինք Գեղարդ գյուղ, որտեղից բեռնատար մեքենայով բարձրացանք մինչև Պայտասարի ստորոտ: Քայլարշավը սկսեցինք 3000 մետր բարձրությունից մինչև Աժդահակի գագաթ։ Գագաթից բացվում է հիանալի տեսարան դեպի Հայաստանի ամենաբարձր՝ Աժդահակի խառնարանային լիճ։

Արշավի ընթացքում տեսանք՝

  • Վանքի լիճը (Վիշապալիճ)
  • Վիշապաքարերը
  • Աժդահակի խառնարանային լիճը
  • Գեղամա ժայռապատկերները

 Ես շատ անգամներ եմ բարձրացել Աժդահակ, բայց ամեն անգամ այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես լինեմ առաջին անգամ։ Ամենագեղեցիկ դիտակետը տեսնելու Աժդահակը իր ամբողջ գեղեցկությամբ Կարմիրկատարի գագաթն է, որը նույնպես ունի կարմիր գույն։ Ե՜վ Կարմիրկատարը, և՜ Աժդահակը ունեն խառնարանային լճեր։ Աժդահակի խառնարանային լիճը 1 րոպեյում մի քանի անգամ փոխում է իր գույները։ Լավ եղանակի դեպքում գագաթից երևում է Սևանա լիճը, Ակնա լիճը, Վանքի լիճը և մեկ ուղղությամբ ՀատիսըԱրան և Արագածը։

Երթուղու երկարությունը՝ 12 կմ
Հարաբերական բարձրությունը՝ 600 մ