Հունվարյան ճամբարը Ջավախքից ժամանած սովորողների հետ

«հունվարյան ճամբարը» շարունակվում է։ Արդեն նշել եմ, որ կրթահամալիր են ժամանել Ջավախքի սովորողների մի խումբ: Մեզ միացած ճամբարականները այսօր ևս ունեցան հագեցած օր։

Օրը սկսեցինք ընդհանուր, միասնական պարապմունքով։ Այնուհետև հաջորդեցին պարային փորձերը և մարզական պարապմունքները։ Սովորողները հնարավորություն ունեին օգտվել կրթահամալիրում գործող բոլոր մարզաձևերից՝ հրաձգություն, հեծանվասպորտ, սեղանի թենիս…։

Հաջորդ մեր քայլը շրջայցն էր քոլեջով։ Այստեղ ևս մեր հյուրերին պատմելու շատ բան կար, տեսնելու՝ առավել ևս։ Նրանք ծանոթացան քոլեջի առօրյային, իրականացվող նախագծերին և ծրագրերին։

Ճամբարականները մասնակցեցին «Մեդիաուրբաթին»։ Հարություն Թոփիկյանի գլխավորած երգչախմբի ելույթը պարզապես չքնաղ էր։

Իսկ շրջայցը մեր սիրելի քաղաքով անխուսափելի էր։ Քայլեցինք, զրուցեցինք, փոխանակվեցինք տպավորություններով։ Դե իսկ Ազգային պատկերասրահում տիրող մթնոլորտի մասին էլ չասեմ, քանի որ մեր հյուրերը առաջին անգամ էին այնտեղ։

Վաղը առավոտյան մեզ միացած ճամբարականները մեկնում են։ Վստահ եմ, որ իրենք իրենց հետ տանում են անասելի տպավորություններ և հիշողություններ։ Իսկ նույնը, բնականաբար, պահպանվելու է նաև ինձ մոտ։

received_362827454499462

Leave a comment